Հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ»-ի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հ. Ղարագյոզյանը կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» սպանության և մեկ հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու մեջ: